Ամերիկացի դիզայներներ Ալեքսիս Բեդորետը, Ռայան Գուրին և Տոդ Սյուզմենը կարծում են, որ ժամանակակից զարթուցիչները պետք է լինեն ինտերակտիվ, ոչ թե միայն արթնացնեն մարդկանց ազդանշանով: Համատեղ աշխատանքի արդյունքում նրանք ստեղծել են Alarmclock զարթուցիչի կոնցեպտը, որն արթնացնում է մարդկանց՝ կարևոր տեղեկություններ հաղորդելով:
Հեղինակների խոսքով՝ մարդկանց քնից շեղում են այն նորությունները, որոնք կապված են ֆինանսական անկայունության, սոցիալական անպաշտպանության և մահվան վախի հետ:
ALARMclock-ը կունենա նաև սմարթֆոնի կամ համակարգչի համար նախատեսված հավելված, որի միջոցով օգտագործողը կարող է ինքնուրույն ընտրել՝ ինչպիսի հաղորդագրություն ստանալ առավոտյան: Օրինակ՝ դա կարող է լինել բանկային հաշվի մնացորդը, սոցցանցում ընկերների թիվը կամ կյանքի մնացած օրերի թիվը, որը հաշվում է հավելվածը՝ հիմնվելով տարիքի, առողջության ընդհանուր վիճակի, ապրելակերպի ու ընտանեկան անամնեզի վրա:
ALARMclock-ն ունի LED-էկրան և կապ է հաստատում այլ սարքերի հետ Wi-Fi կապի միջոցով: Սարքը դեռևս վաճառքում չէ, սակայն պատվիրելու դեպքում այն արժե $130:
Աղբյուրը՝ Kickstarter.com