Apple-ը նոր գործարան է կառուցում

Apple factoryԱմերիկյան ընկերությունը Արիզոնայում նոր գործարան է կառուցում՝ GT Advanced Technologies ընկերության սապֆիրային բյուրեղների պատրաստման համար նախատեսված արտադրամասի հիմքի վրա: Apple-ը ներկայումս օգտագործում է սապֆիրը իր սարքավորումների գլխավոր կոճակի և տեսախցիկի լինզաների ծածկույթների պատրաստման մեջ: Սակայն նյութի հատկություններից և GT-ի կողմից՝ դրա օգտագործման փորձից կարելի է ենթադրել, որ Apple-ը հետաքրքրված է պինդ բյուրեղային միացության ավելի լայն օգտագործմամբ իր սարքավորումների մեջ հաջորդ մի քանի տարվա ընթացքում:

Սինթետիկ սապֆիրը մի շարք հատկություններ ունի, որոնք հետաքրքրություն են առաջացրել խոշոր ընկերության մոտ: Առաջին հերթին այն հիմնական մաս է կազմում Gorilla Glass ապակիների բաղադրությունում: Սինթետիկ սապֆիրը գույն չունի և այդ թափանցիկությունը նրան շատ նման է դարձնում ապակու: Միաժամանակ այն շատ պինդ է՝ ավելի քան 9 միավոր Մոսի սանդղակով, ինչը շատ բարձր արդյունք է: Այս հատկությունը շատ պահանջարկված է դարձնում սապֆիրին՝ նոր չկոտրվող սարքավորումների արտադրության մեջ: Սապֆիրը նաև ունի շատ հարմար օպտիկական հատկություններ սմարթֆոնների և պլանշետների էկրանների համար:

Աղբյուր՝ techcrunch.com