Նոյեմբերի 12-ից Հայաստանում պաշտոնապես հասանելի է դարձել Microsoft-ի ողջ պատմության ընթացքում ամենաարագ վաճառվող արտադրանքը՝ Office 365 ծառայությունը: Այս մասին տեղեկացնում են «Մայքրոսոֆթ Հայաստան»-ի մամլո ծառայությունից:
Office 365-ով սպառողը ստանում է Մայքրոսոֆթի լավագույն ծրագրային փաթեթները և ծառայությունները՝ միասնական կապի և համատեղ աշխատանքի կազմակերպման համար, որը հուսալի է, պարզ է օգտագործման և կառավարման տեսակետից։ Ամպային լուծումներին կից այն պարունակում է Microsoft Office Professional Plus ծրագրային ամբողջական փաթեթը:
Office 365-ը նախատեսված է ինչպես տնային օգտագործողների, այնպես էլ ցանկացած չափի կազմակերպությունների համար:
Տնային օգտագործողներին Office 365–ը տրամադրում է Microsoft Office Professional Plus ծրագրային փաթեթը, «Skype» ծրագրով ամսական 60 րոպե միջազգային զանգերի հնարավորություն, «SkyDrive» ամպային ծառայության հավելյալ 20GB պահեստային ծավալ։
Կազմակերպություններին Office 365–ը տրամադրում է էլ. փոստի, փաստաթղթերի, կոնտակտների և օրացույցների հետ աշխատանքի, աուդիո-վիդեո կոնֆերանսների կազմապերպման և կառավարման Exchange Online, SharePoint Online և Lync Online ամպային ծառայությունները, ինչպես նաև Microsoft Office Professional Plus ծրագրային փաթեթի ամենաթարմ տարբերակը:
Office 365-ով ցանկացած սպառող՝ լինելով թե՛ մեծ կազմակերպության, թե՛ միջին ու փոքր ձեռնարկության աշխատող, և թե՛ պարզապես անհատ, կարող է օգտվել Office ամբողջական փաթեթի հնարավորություններից աշխարհի կամայական վայրում գրեթե ցանկացած սարքից, թե անհատական համակարգչից, թե վեբ զննարկիչից, թե բջջային հեռախոսներից։
Office 365-ը տրամադրում է բիզնես կարգի աջակցություն, հասանելիության 99.9% երաշխիք, աշխարհագրական կրկնօրինակում և վերականգնում, պարզ և մատչելի վճարային համակարգ՝ որտեղ Դուք վճարում եք Ձեր օգտվողների քանակից կախված: