Ստեղծվել է նոր տեխնոլոգիայով աշխատող ռոբոտ-փոշեկուլ (տեսանյութ)

Photo by The Verge
Photo by The Verge

Թողարկվել է iRobot Roomba 880 մոդելի ռոբոտ-փոշեկուլ, որը հինգ անգամ ավելի լավ է ներս քաշում փոշին, ինչի շնորհիվ սարքը 50%-ով ավելի արդյունավետ է աշխատում:

Սարքն ունի երկու ռետինե գլանիկներ, որոնք պտտվում են տարբեր ուղղություններով և փոշին ուղարկում են այն անցքով, որի մյուս կողմում փոշու պարկն է:

iRobot ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ փոշեկուլի նոր կառուցվածքը թույլ է տվել 60%-ով մեծացնել փոշու կուտակման պարկը, իսկ ռետինե գլանիկները շատ հաճախ մաքրելու անհրաժեշտություն այլևս չկա:

Աղբյուրը՝ theverge.com