Apple-ը ցուցադրել է նոր կամպուսի ինտերիերը

Apple campus 01Apple ընկերությունը շարունակում է կառուցել «տիեզերական» կամպուսը, որը ստացել է արդեն «Campus 2» անվանումը: Ու ի ուրախություն Apple-ի սիրահարներին՝ ընկերությունը ցուցադրել է կամպուսի՝ ապագա գլխավոր գրասենյակի ներքին ինտերիերի դիզայնը:

Բացի գրասենյակներից՝ «Campus 2»-ը կտեղավորի հազարից ավելի այցելուների, ինչպես նաև նախատեսվում է կառուցել ֆիտնես-կենտրոն և 3000 հոգի տեղավորող սրճարան:

Ինչպես նախատեսվում էր, շինության արտաքին պատերը կպատրաստվեն ապակուց, ինչը թույլ կտա բնական լույսով լուսավորել շինության ներսը: Հայտնի է նաև, որ կամպուսի շուրջը կկառուցվի հեծանվուղի:

Շինության կառուցումը կարժենա $5 միլիարդ դոլար, իսկ նոր գրասենյակը պատրաստ կլինի 2016թ.:

Աղբյուրը՝ abcnews.go.com