“ՄՏՍ կոնեկտ MF 710” USB մոդեմ` մինչև 21.6 Մբիթ/վրկ ներբեռնման արագությամբ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է ներկայացնել նոր՝ «ՄՏՍ կոնեկտ MF 710» HSUPA/HSDPA/UMTS/EDGE/GSM տեխնոլոգիաներն ապահովող USB մոդեմը, որը թույլ է տալիս համակարգչի միջոցով օգտվել անլար շարժական ինտերնետից:

«ՄՏՍ կոնեկտ MF 710» USB մոդեմի միջոցով ապահովվող ինտերնետի առավելագույն արագությունը ներբեռնման համար կազմում է 21.6 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման համար՝ 11 Մբիթ/վրկ:

Մոդեմի արժեքը 18 000 դրամ է:

Ի դեպ, «ՄՏՍ կոնեկտ» անսահմանափակ սակագնային պլաններից մեկին առնվազն մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում USB մոդեմը տրամադրվում է անվճար: