Google-ը վաստակել է գրքեր թվայնացնելու իրավունք

Երբ Google-ը սկսեց իր կայքում տեղադրել տպագրված գրքերի սկանավորած տարբերակները, միանգամից առաջ եկավ գրքերի հեղինակային իրավունքի խնդիրը, թեև ընկերությունը թվայնացնում էր գրքերը՝ ի շահ հասարակության:

Երեկ Մանհեթենի դատարանը ճանաչեց գրքերը թվայնացնելու Google-ի իրավունքը: Այդպիսով, ընկերությունը հնարավորություն ստացավ շարունակելու իր գործը:

Հիշեցնենք, որ Google-ը աշխատում էր չոտնահարել գրողների հեղինակային իրավունքը և ցուցադրում էր գրքերի առաջին մի քանի էջը, սակայն ԱՄՆ-ի Հեղինակների Գիլդիան դիմեց դատարան՝ պահանջելով, որ Google-ը 125 միլիոն դոլար վճարի հեղինակային իրավունքով պաշտպանված գրքերն օնլայն տեղադրելու համար:

Աղբյուրը՝ Reuters.com