Ճկուն էկրաններն ու մայր սալիկներն արդեն նորություն չեն սմարթֆոնների շուկայում, սակայն ճկուն մարտկոցները նորույթ են:
ԱՄՆ Նյու Ջերսիի տեխնոլոգիական ինստիտուտում փորձել են այս խնդիրը լուծել արտաքուստ սովորական մարտկոցով, որը ճկուն է պատրաստման նյութի շնորհիվ՝ ածխածնային նանոխողովակների, որոնք առանձնանում են հիանալի մեխանիկական հատկություններով, ինչի շնորհիվ դիմանում են բազմաթիվ ճկումներին ու շարժումներին:
Ինքը՝ նանոխողովակը, հանդիսանում է մարտկոցի ակտիվ բաղադրիչ՝ էլեկտրոդ: Նախատիպն ունի 3,75×6,25 սմ չափեր, սակայն ստեղծողները հավատացնում են, որ մարտկոցի չափսերը կարող են լինել կամայական: Այս տիպի մարտկոցները պատրաստվում են ստանդարտ էլեկտրաքիմիական պրոցեսներով, իսկ հաշվի առնելով վերջին տարիներին նանոխողովակների արտադրության ծախսերի կտրուկ նվազումը, կարելի է ենթադրել, որ դրանք արդեն կարող ենք ողջամիտ ժամկետներում տեսնել շուկայում:
Աղբյուրը՝ njit.edu