Nokia-ի նոր սմարթֆոնը՝ ապագայի տեխնոլոգիաներից անպակաս

lumia1520_large

Ֆիննական ընկերության սպասվող 6 դյույմանոց էկրանով Lumia 1520 սմարթֆոնի մասին նոր տեղեկություններ են հայտնի դարձել: Twitter միկրոբլոգային հարթակի հայտնի օգտագործող @evleaks-ը հայտնել է, որ նոր սմարթֆոնը կաշխատի Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով:

Իր գրառման մեջ տեխնոլոգիական նորություններ և ասեկոսեներ տարածող օգտագործողն անդրադարձել է նաև Goldfinger կոչվող մի նոր տեխնոլոգիային: Nokia-ին մոտ կանգնած աղբյուրներից պարզ է դարձել, որ դա Nokia-ի 3D Touch տեխնոլոգիայի կոդային անվանումն է, որի շուրջ ընկերությունն աշխատում է արդեն մի քանի տարի: Այն իրենից ներկայացնում է հատուկ սենսորների միջոցով սմարթֆոնի էկրանից դուրս տեղի ունեցող շարժումների ճանաչում:

Lumia 1520-ի օգտագործողներիը կկարողանան կառավարել սմարթֆոն առանց հպվելու սմարթֆոնի էկրանին, ձեռքի շարժումներով: Մեխանիզմը նման է Samsung-ի Galaxy S4 սմարթֆոնի Air Gestures ֆունկցիային, որի շնորհիվ օգտագործողները կարողանում են փոխել երգը, ընդունել զանգեր, նավարկել ինտերնետում առանց էկրանին հպվելու:

Աղբյուր` theverge.com