Թաքնված հնարավորություններ Nexus 5-ում

Android 4.4-ով աշխատող Google-ի նորագույն սմարթֆոնում կան որոշ թաքնված և հետաքրքիր հնարավորություններ: Մի քանի օր առաջ հայտնի է դարձել, որ ըստ նախագծի, Nexus 5-ի մարտկոցի լիցքավորման չափը ցույց տվող նշանի մեջ պետք է լիներ մի ֆունկցիա, որը դուրս է մնացել վերջնական արտադրության ժամանակ: Այդ նշանի մեջ պետք է ցույցադրվեր լիցքավորման տոկոսը:

Իրականում այս ֆունկցիան այժմ էլ է գործում Nexus 5-ում, սակայն տոկոսային թիվը ցուցադրվում է սպիտակ գույնով, որը համընկնում է նշանի գույնի հետ՝ դռանալով անտեսանելի աչքի համար:

Մյուս հետաքրքիր մանրունքը գտնվել է ձայնային որոնման ծառայությունում, որը կանչելու համար պետք է ասել “OK Google”, ինչպես Moto X-ում: Զավեշտալին այն է, որ եթե դուք ասեք “OK Jarvis”, ապա Nexus 5-ը կարձագանքի նույն կերպ և կբացվի որոնման էջը: Եվ դա աշխատում է միայն Jarvis-ի դեպքում, ցանկացած այլ անուն կամ բառ ասելիս սմարթֆոնը չի արձագանքում:

Nexus 5-ում գործում է նոր Google Now ծառայությունը, որը բացի ինտերակտիվ տեղեկատվությունից, կարողանում է պատասխանել նաև ձայնային հարցերին: Օրինակ՝ եթե դուք Doctor Who բրիտանական գիտաֆանտաստիկ սերիալի երկրպագու եք, ապա դուք անպայման կփորձեք “When I am” հարցը և հաճելիորեն կզարմանաք ստանալով համապատսխան պատասխանը:

Աղբյուր` geek.com