Խորհրդավոր պլանշետ AMD ընկերության կողմից

AMD tabletՑանցում հայտնվել են Project Discovery կոդային անվանմամբ պլանշետային համակարգչի նկարները, որը AMD ընկերությունը պատրաստվում է ներկայացնել հունվարի 7-ից 10-ը սպասվող CES 2014 ցուցահանդեսի ժամանակ: CES կայքում գրված է, որ Windows 8 ՕՀ-ով աշխատող նոր սարքավորումը կստանա մրցանակ նորարարական դիզայնի և տպավորիչ ինժեներական աշխատանքի համար:

Այս պահին Project Discovery-ի մասին ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա: Հրապարակված նկարներից կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է խաղային պանշետի մասին, որը համալրված է հավելյալ սարքավորումներով՝ խաղային կառավարման վահանակով և դոկ-կայանով: AMD ընկերության ներկայացուցիչները Project Discovery-ի մասին մեկնաբանություններում բավական ժլատ են: Նրանք միայն հաստատում են, որ այն գոյություն ունի և կներկայացվի սպասվող ցուցահանդեսի ժամանակ: AMD-ին ցանկանում է ցույց տալ աշխարհին, թե ինչ սարքավորումներ կարելի է պատրաստել իր նոր APU, Mullins պրոցեսորի հիմքի վրա: Նոր պլանշետը ստացել է պասիվ սառեցված AMD Mullins x86 չիպ:

AMD-ի նոր Mullins պրոցեսորը իրենից ներկայացնում է ուլտրա էներգախնայող համակարգ չիպի վրա 2 Վտ էներգիայի ծախսման մակարդակով: Այս պրոցեսորի հիմքում ընկած է երկու կամ չորս Puma միջուկ, իսկ դրա գրաֆիկական մասը ներկայացված է ներդրված վիդեո-արագացուցիչով՝ GCN-ի հիմքի վրա ստեղծված: Mullins-ի չիպում կա անվտանգության ապահովման ֆունկցիա, որի իրականացման համար այն ստացել է Cortex A5 միջուկով: AMD-ին կներկայացնի նոր պրոցեսորը մյուս տարվա առաջին կեսին:

Աղբյուր՝ 3dnews.ru