Ստեղծվել է 3D տպիչով տպված ավտոմեքենա

3D printed car by Kor Ecologic
3D printed car by Kor Ecologic

Korecologic ընկերությունը սկսել է մի նախագիծ, ըստ որի պետք է պատրաստի «աշխարհի ամենականաչ ավտոմեքենան»: Ընկերության ինժեներներին հուզում է շրջակա միջավայրի վիճակը և հատկապես այն փաստը, որ ըստ մասնագետների կանխատեսման 2050 թվականին Երկրի վրա այսօրվա մեկ մեքենայի փոխարեն կլինի 2,5 միլիոն մեքենա:

Տրանսպորտային միջոցների այդպիսի քանակը անուղղելի հետևանքներ կունենա մոլորակի կլիմայի և էկոլոգիայի վրա: Ընկերության ինժեներները համախմբվել են մեկ գաղափարի շուրջ և ստեղծել Urbee 2 հիբրիդային մեքենան: 500 կիլոգրամանոց ավտոմեքենայի շարժիչ ուժը գալիս է երկու էլեկտրական շարժիչներից և մեկ ցիլինդրավոր ներքին այրման շարժիչից: Ավտոմեքենայի առավելագույն արագությունը 112 կմ/ժ է: Մեկ էլեկտրալիցքավորմամբ Urbee 2-ը կարող է գնալ 64 կիլոմետր:

Urbee 2-ի որոշ դետալներ տպվել են եռաչափ տպիչով: Մեքենայի աերոդինամիկ դիմադրության գործակիցը ընդհամենը 0,149 է: 2015 թվականին «կանաչ մեքենայի» ստեղծողները պլանավորում են իրենց արտադրանքով վարել ԱՄՆ-ի ամբողջ երկայնքով՝ արևելքից արևմուտք, անցնելով Նյու Յորքից-Սան-Ֆրանցիսկո ընկած ճանապարհը 2 օրում:

Աղբյուր՝ 3dnews.ru