Football Manager 2013 խաղը կոտրել են

Sports Interactive ստուդիայի տվյալներով խաղացողները ամբողջ աշխարհից անօրինական կերպով ներբեռնել են Football Manager 2013-ի 10 միլիոն օրինակ: Այս տեղեկատվությամբ կիսվել է լսարանի հետ ընկերության տնօրեն Մայլզ Ջեկոբսոնը London Games Conference միջոցառման ժամանակ:

Տնտեսական սիմուլյատորի նախագծողներին հաջողվել է ստանալ անօրինական ներբեռնող օգտագործողների IP հասցեները: Նրանք ներբեռնել էին խաղի կոտրած տարբերակը, որը կոչվում է Home: Ստացված տվյալների համաձայն ամենաշատը խաղը անվճար ներբեռնել են Չինաստանից՝ 3,2 միլիոն անգամ: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Թուրքիան և Պորտուգալիան:

Ցանցահենության հետ խնդիրների պատճառով Sega հրատարակչությունը կորցրել է 3,7 միլիոն դոլար, որը համապատասխանում է խաղի 176 հազար չվաճառված օրինակի: Մայլզ Ջեկոբսոնը հայտարարել է, որ Football Manager 2013-ի վաճառքները կտրուկ անկում են ապրել մայիս ամսին, երբ հաքերները սկսել են տարածել խաղի կոտրած տարբերակը ցանցում:

Աղբյուր՝ theguardian.com