ԱՄՆ փոստային ծառայությունը կթողարկի «Հարի Փոթեր» նամականիշեր

harry-potter-usps-stamps-2013

Ամերիկյան փոստային ծառայությունը հայտարարել է նոր նամականիշերի շարքի թողարկման մասին, որոնց վրա տպագրված են ճանաչված Հարի Փոթերը և ֆիլմի մնացյալ հերոսները: Այս մասին հայտնում է ամերիկյան փոստային ծառայությունն իր պաշտոնական կայքում:

Այս շարքում կթողարկվեն 5 նամականիշեր՝ Հարի Փոթերի, Գերմիոնայի, Դամբլդորի և բուի կերպարներով: Նամականիշերի այս շարքը վաճառքի դուրս կգա նոյեմբերի 19-ին:

 Հիշեցնենք, որ «Հարի Փոթեր» ֆիլմի վերջին մասը կինոսիրողների դատին է ներկայացվել 2011թ-ին՝ աշխատելով ավելի քան 1.3մլրդ. դոլար՝ դառնալով կինոմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաշահութաբեր ֆիլմերից մեկը:

Աղբյուրը՝ USPS.com