Google Earth-ը, որը թույլ է տալիս լինել աշխարհի բոլոր անկյուններում, այսուհետ թույլ կտա օգտագործողներին պատմել իրենց պատմությունները՝ կապված այս կամ այն վայրի հետ:
Tour Builder անունով գործիքը, որը գտնվում է բետա-տեստավորման փուլում, թույլ է տալիս սյուժեներ պատրաստել նկարներից ու տեսանյութերից, ինչպես նաև օգտագործել տեքստեր: Ի սկզբանե գործիքը նախատեսված է եղել վետերանների համար, ովքեր կկարողանային պատմել իրենց պատմությունները ընկերներին ու բարեկամներին:
Մինչ սեփական տուր ստեղծելը, կարելի է ծանոթանալ օրինակներին, որոնք պատրաստվել են այլ օգտագործողների կողմից: Վիրտուալ շրջագայության մեջ կարելի է օգտագործել նաև Street View-ի համայնապատկերներ, իսկ լուսանկարների թիվը սահմանափակ է. մի սլայդում կարելի է օգտագործել առավելագույնը 25 նկար:
Աղբյուրը՝ Mashable.com