Google-ը կվարձատրի Android-ը կոտրելու համար

ifwt_sick_androidԻնտերնետ հսկան սկսել է ավելի շատ մտածել անվտանգության մասին: Իր պաշտոնական բլոգում Google-ը հայտնել է նոր Patch Reward ծրագրի մեկնարկի մասին, ըստ որի գումար կտրամադրվի այն մարդկանց ովքեր կկարողանան խոցելիություններ գտնել Android ՕՀ-ում:

Անցած ամիս մեկնարկած Patch Reward-ն իր մեջ ներառում էր.

  • Կենտրոնական կառուցվածքի ցանցային ծառայությունները` OpenSSH, BIND, ISC DHCP

  • Կենտրոնական կառուցվածքի նկարների սքրիպտեր` libjpeg, libjpeg-turbo, libpng, giflib

  • Google Chrome-ի բաց կոդով հիմնադրամներ` Chromium, Blink

  • Linux-ի միջուկի ընդհանուր օգտագործման պոտենցիալ վտանգավոր մասնիկներ

Այժմ Google-ն այս ցուցակին ավելացրել է նաև այլ կետեր, որոնց մեջ մտնում է հայտնի օպերացիոն համակարգը.

  • Android Open Source Project` ՕՀ-ի բոլոր բաց կոդով մասնիկները

  • Հայտնի էլեկտրոնային փոստի ծառայություններ` Sendmail, Postfix, Exim, Dovecot

  • Վիրտուալ անձնական ցանց` OpenVPN

  • Հավելյալ հիմնական գրադարաններ` Mozilla NSS, libxml2

Ծրագրի գաղափարը կայանում է նրանում, որ ֆինանսական պարգևատրումը կոգևորի օգտագործողներին բացահայտել և սխալներ գտնել վերընշված պրոյեկտներում: Դա նշանակում է` եթե դու մոտիվացված հաքեր ես, ապա Google-ը պատրաստ է քեզ վճարել 500-ից 3133.70 դոլար:

Աղբյուր` gigaom.com