Google-ը աշխատում է նոր ծրագրավորման միջավայրի ստեղծման շուրջ

Ամերիկյան ընկերության Chromium թիմն աշխատում է Chrome հավելվածի հիման վրա նոր ծրագրային միջավայր ստեղծելու շուրջ է (IDE)՝ Spark կոդային անվանմամբ: Նոր հավելվածի մասին առաջին անգամ գրել է նախագծող և Google-ի բաց կոդով Chromium-ի ստեղծողներից մեկը` Ֆրանսուա Բյուֆորտը: Ահա նրա նշումները նոր IDE պրոյեկտի մասին.

  • Այն գրված է Dart-ով` նոր ծրագրավորման լեզու վեբ հավելվածներ ստեղծելու համար

  • Այն պարունակում է GUI վիջեթների գրադարան, որը աշխատում է Polymer-ով

  • Այն հրապարակային է և հասանելի է բոլորին GitHub-ում

Chrome-ի հավելվածները գրված են HTML-ով, JavaScript-ով և CSS-ով, բայց դիտարկիչից դուրս չեն աշխատում՝ օֆֆլայն աշխատանքը հնարավոր չէ և չկա համապատասխան API-ին հասանելիություն:

Dart-ը Google-ի բաց կոդով վեբ ծրագրավորման լեզուն է, որի հետ ինտերնետ հսկան մեծ հույսեր է կապում: Ինտերնետ-հսկան ցանկանում է, որ այն փոխարինի Javascript-ին Google գրադարանում, որտեղից նախագծողները վերցնում են իրենց հավելվածների հիմնական կառուցվածքային մասերը:

Դուք կարող փորձել IDE-ն և վիջեթների ինտերֆեյսը: Դեռ շատ աշխատանք պետք է կատարվի, բայց նախնական տարբերակները պատրաստ են:

Աղբյուրը՝ thenextweb.com