Շերլոք Հոլմսը կենդանի է (թրեյլեր)

Թողարկվել է բրիտանական «Շերլոք» սերիալի 3-րդ եթերաշրջանի նոր թրեյլերը: 30 վրկ. տևողությամբ կարճ թրեյլերում ցուցադրվում են մի շարք թեգեր Twitter-ից՝ հաղորդող այն մասին, որ Շերլոք Հոլմսը կենդանի է: Հիշենք, որ սերիալի 2-րդ եթերաշրջանը եզրափակվեց Շերլոքի մահով:

BBC հեռուստաընկերության արտադրության սերիալի առաջին սերիան՝ «The Empty Hearse»-ը կցուցադրվի 2014թ. հունվարի 19-ին: Հոլմսը կրկին կհանդիպի Ուաթսոնին և հեռուստադիտողներին պարզ կդառնա նրա «հարություն առնելու» մեծ առեղծվածը:

3-րդ եթերաշրջանի 2-րդ սերիան՝ «Sign of Three»-ն կթողարկվի հունվարի 26-ին: Այս սերիայում ֆիլմի հեղինակները խոստանում են ցուցադրել բժիշկ Ուաթսոնի ամուսնությունը: Հեռուստանովելի 3-րդ եթերաշրջանի գլխավոր բացասական կերպարն է լինելու Չարլզ Մագնուսսենը:

Աղբյուրը՝ afisha.ru