HTC-ն թողարկեց Desire 700 և 501 սմարթֆոնները

HTC Desire 700 Dual SimHTC ըկերությունը երեկ ներկայացրեց երկու նոր սմարթֆոն՝ Desire 700 և Desire 501 բյուջետայի սմարթֆոնները՝ նախատեսված միջին խավի համար:

Առաջինն ունի 5 դյույմանոց qHD էկրան, BoomSound ներդրված միկրոֆոններ, քառամիջուկ Snapdragon պրոցեսոր, 1GB օպերատիվ հիշողություն, 8GB ներքին հիշողություն և 2,100 մԱ/ժ հզորությամբ մարտկոց:

HTC Desire 501

Desire 501 մոդելն ունի նույն տեխնիկական պարամետրերը, սակայն ավելի փոքր՝ 4.3 դյույմանոց WVGA էկրան և 1.5 Գհց հաճախականությամբ երկմիջուկ պրոցեսոր: Այն հասանելի է մի քանի գույնով:

HTC-ն կվաճառի իր երկու SIM քարտի հնարավորությամբ Desire 700 սմարթֆոնը 470 դոլարով, իսկ Desire 501-ը՝ 330 դոլարով:

Աղբյուրը՝ engadget.com