Universal կինոարտադրող ընկերությունը պաշտոնական հայտարարությամբ հայտնել է, որ ճանաչված «Մումիա» ֆիլմի նոր տարբերակը կինոէկրաններ դուրս կգա 2016թ. ապրիլի 16-ին:
Ֆիլմի դերասանական կազմն առայժմ հայտնի չէ: «Մումիա»-ի ռիմեյքի ռեժիսորը կլինի Անդրես Մուսկետին, ով հանդիսանում է ավելի վաղ նկարահանված «Մայր» ֆիլմի ռեժիսորը:
Նշենք, որ Universal-ը մտադիր է հրաժարվել «Մումիա»-ի արկածային կոնցեպտից և նկարահանել լիամետրաժ սարսափ ֆիլմ:
Հիշեցնենք, որ առաջին «Մումիա»-ն նկարահանվել է 1932թ., որին հաջորդել են 4 շարունակություն: Մումիա թեմային կրկին վերադարձել են 1999թ-ին՝ թողարկելով ռիմեյք: Վերջինիս նույնպես հաջորդեցին շարունակություններ: Վերջին «Մումիա»-ն թողարկվեց 2008-ին:
Ֆիլմի վերջին երեք մասերը համաշխարհային կինովարձույթներում հավաքել են 400 միլիոն դոլար:
Աղբյուրը՝ Universal.com