Աֆրիկացի աշակերտները ստեղծել են Pixar-ի ոճի կարճամետրաժ մուլտֆիլմ (վիդեո)

The big game

Քեյփթաունի Անիմացիայի դպրոցի աշակերտները ստեղծել են կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ, որը Co.Create պարբերականը համեմատել է ճանաչված Pixar ստուդիայի մեծ տարածում ունեցող կարճամետրաժ ֆիլմերի հետ:

6 րոպե տևողություն ունեցող այս մուլտֆիլմը կոչվում է The Big Game (Մեծ Խաղը): Այն փռչոտ անտառային հրեշ Բոբոյի մասին է, ով ստիպված է իր ծննդյան օրն անցկացնել միայնակ: Ֆիլմի մյուս հերոսը որսորդն է, որը պատրաստվում է հենց նույն օրը որսալ Բոբոյին:

Պետք է նշել, որ այս մուլտֆիլմն ամբողջապես համեմատելի չի կարող լինել Pixar-ի ֆիլմերի հետ, քանի որ որոշ տեսարաններ երեխաների լսարանի համար չեն, բացի դրանից, մուլտֆիլմն ունի շատ վիճելի ավարտ:

Մաղթում ենք հաճելի դիտում:

 

Աղբյուրը՝ lookatme.ru