28-ամյա տղամարդը մահացել է էլեկտրական հարվածից Թայլանդում: Նրան մյուս առավոտ iPhone 4S սմարթֆոնը ձեռքին գտել է հայրը: Մահվան պատճառը էլեկտրականությունն էր, որն անցել է օգտագործողի մարմնին մարտկոցի միջոցով: Նա օգտագործել է Apple-ի սմարթֆոնը լիցքավորման գործընթացի ժամանակ: Անսարքությունը եղել է մարտկոցի մեջ, որը երրորդ կազմի արտադրանք էր՝ ոչ բնօրինակ iPhone մարտկոց և ամերիկյան հսկան դրա համար պատասխանատվություն չի կրում:
Սա առաջին դեպքը չէ, երբ մարդիկ մահանում են նորաոճ սարքավորումներն օգտագործելու ժամանակ: Մեկ ամիս առաջ չինացի կինը նույնպես մահացել էր էլեկտրական հարվածից զանգին պատասխանելու ժամանակ: Apple-ը կարողացել է բացատրություն տալ նաև այս դեպքի ժամանակ, կրկին մեղավոր գտնելով երրորդ կողմին՝ արտադրած սարքավորումների համար: Չնայած գրանցված բազմաթիվ մահվան ելքով դեպքերին, Սթիվ Ջոբսի հիմնադրած ընկերությունը դեռևս ոչ մի անգամ պատասխանատվության չի ենթարկվել:
Աղբյուր՝ geek.com