Ուկրաինայի Կիև քաղաքում նոյեմբերի 30-ին կազմակերպվող «Մանկական Եվրատեսիլ 2013» համաեվրոպական մրցույթի ընթացքում Orange-ի բաժանորդները հնարավորություն կունենան քվեարկելու իրենց նախընտրած երգի օգտին՝ ուղարկելով մասնակից երկրի համարը պարունակող SMS 5001 կարճ համարին կամ զանգահարելով 0900990` վերջում նշելով մասնակից երկրի համարը (օր. 090099005): Քվեարկության համար նախատեսված ժամանակահատվածը և պայմանները կհայտարարվեն մրցույթի ընթացքում` հաղորդավարների կողմից: 5001 կարճ համարին ուղարկված մեկ SMS-ի, ինչպես նաև 0900990 հեռախոսահամարին կատարված մեկ զանգի արժեքն է 260 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Քվեարկության կանոններ
- Արգելվում է քվեարկել սեփական երկրի օգտին:
- Հեռուստադիտողները կարող են մասնակցել քվեարկությանը միայն այն կիսաեզրափակչում, որտեղ ներկայացված է իրենց երկիրը:
- Քվեարկության ժամանակահատվածից դուրս ուղարկված քվեները կհամարվեն անվավեր և չեն հաշվարկվի:
- Միևնույն հեռախոսահամարից 5001 կարճ համարին թույլատրվում է ուղարկել առավելագույնը 20 SMS:
- Միևնույն հեռախոսահամարից, 0900990 համարին զանգահարելով, կարելի է քվեարկել առավելագույնը 20 անգամ:
- Սխալ ձևաչափով տրված քվեները կհամարվեն անվավեր և չեն հաշվարկվի:
- Ռոմինգում գտնվող բաժանորդները չեն կարող մասնակցել քվեարկությանը:
SMS-ի արժեքը գանձվում է անկախ քվեն վավեր կամ անվավեր համարվելուց:
«Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը կհեռարձակվի նոեմբերի 30-ին, Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Այս տարի Հայաստանը մրցույթում կներկայացնի Մոնիկա Ավանեսյանը: