ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ջան-ջան» ծառայությունն՝ ավելի գրավիչ պայմաններով

Այժմ, ակտիվացնելով «Ջան-ջան» ծառայությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները կարող են նաև վայելել անսահմանափակ ինտերնետի հնարավորությունները:

«Ջան-ջան» ծառայությունը հասանելի է երկու տարբերակով: I տարբերակն ակտիվացնելով՝ շաբաթական 700 դրամի դիմաց բաժանորդը ստանում է անսահմանափակ ինտերնետ և սակագնային պլանի ներսում ՀՀ մարզերից անսահմանափակ թվով զանգեր կատարելու հնարավորություն:

Իսկ II տարբերակով նախկին 700-ի փոխարեն շաբաթական ընդամենը 500 դրամի դիմաց բաժանորդը ստանում է սակագնային պլանի ներսում ՀՀ մարզերից անսահմանափակ թվով զանգեր կատարելու հնարավորություն:

Հիշեցնենք, որ, ինչպես և նախկինում, «Ջան-ջան» ծառայությունն ակտիվացրած բաժանորդները շաբաթ և կիրակի օրերին Երևանից նույնպես կարող են կատարել անսահմանափակ թվով զանգեր սակագնային պլանի ներսում, իսկ I տարբերակն ակտիվացրած լինելու դեպքում՝ նաև օգտվել ինտերնետից: