Սթիվ Բալմերի հեռանալուց հետո Microsoft-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնում են երկու թեկնածուներ՝ Ալան Մուլալին, որն այժմ ղեկավարում է Ford ընկերությունը, և Սատյա Նադելլան, ով Microsoft-ի բիզնես-ստորաբաժանման ղեկավարն է: Այս մասին հաղորդում է Bloomberg ընկերությունը:
Դեռ ս.թ նոյեմբերի սկզբին ընկերության հաջորդ գլխավոր տնօրենի թեկնածուները հինգն էին: Այժմ Microsoft-ի աշխատակից Թոնի Բեյթսն ու Nokia-ի նախկին գլխավոր տնօրեն Սթիվեն Էլոպը շանսեր ունեն այս պաշտոնը գրավելու համար, սակայն, ըստ Bloomberg-ի աղբյուրների, ավելի պակաս հավանական թեկնածուներ են:
Սթիվ Բալմերը՝ Microsoft-ի ներկայիս գլխավոր տնօրենը, ինչպես նաև ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը պատրաստվում են մնալ տնօրենների խորհրդում, սակայն որոշ բաժնետերեր դեմ են սրան, քանի որ համարում են, որ Բալմերն ու Գեյթսը ճնշում կգործադրեն նոր գլխավոր տնօրենի վրա:
Աղբյուրը՝ Bloomberg.com