PlayStation 4-ի հեղափոխական նորությունը

Playstation-4Sony-ի ընկերության խաղային սարքավորման վերջին տարբերակում կա խաղի օնլայն հեռարձակման հնարավորություն, որը նոր քայլ է խաղային արդյունաբերությունում: PlayStation 4-ն առայժմ միակն է, որ թույլ է տալիս խաղացողին իրական ժամանակում կիսվել իր խաղով բոլորի հետ: Գլխավոր մրցակից Microsoft-ի Xbox One-ը դեռևս չունի այդ հնարավորությունը:

PlayStation 4-ի կառավարման վահանակն ունի հեռարձակման կոճակ, որին դուք կարող եք սեղմել խաղի ցանկացած պահին: Դուք կարող եք ձայնագրել և վերբեռնել խաղի վերջին 15 րոպեները: Բացի դրանից, դուք նաև կարող եք օնլայն հեռարձակել ձեր խաղը: Հեռարձակման մեջ հասանելի է նաև ձեր պատկերը և ձայնը, մեկնաբանությունների պատուհանը: Ցանկության դեպքում, դուք կարող եք անջատել այդ ֆունկցիաները:

Այս մեխանիզմն աշխատում է Twitch-ի միջոցով՝ խաղային վիդեո-ցանց, որը գտնվում է Justin.tv ծառայության մեջ: Դուք կարող եք նաև օգտագործել Ustream օնլայն հեռարձակման ծառայությունը. խաղացողների մեծամասնությունը նախընտրում է Twitch-ը: Microsoft-ը պլանավորում է թողարկել նմանատիպ հնարավորություն Xbox One-ում մյուս տարվա սկզբին:

Աղբյուր՝ techcrunch.com