Warcraft ֆիլմի պրեմիերան հետաձգվել է

World of Warcraft CataclysmWarcraft խաղի հիման վրա նկարահանվող ֆիլմի պրեմիերան հետաձգվել է 3 ամսով: Այս մասին հայտնում են Legendary կինոարտադրող ընկերության ներկայացուցիչները: Ֆիլմը կինոէկրաններ դուրս կգա ոչ թե 2015թ. դեկտեմբերի 18-ին, այլ 2016թ. մարտի 11-ին:

Թե որն է հետաձման պատճառը, ընկերությունը չի հայտնում: Variety պարբերականի ենթադրությամբ, հնարավոր է, որ «Warcraft» ֆիլմի հեղինակները ցանկանում են խուսափել «Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասի հետ մրցակցությունից, որի պրեմիերան համընկել էր «Warcraft»-ի նախապես նշանակած պրեմիերայի օրվա հետ:

«Warcraft»-ի ռեժիսորն է Դունկան Ջոնսը: Ֆիլմի գլխավոր հերոսներն են օռկերի առաջնորդ Դուրոտան և մարդկանց առաջնորդ Անդուին Լոտարը: Ֆիլմը պատկերելու է նշված առաջնորդների առաջին հանդիպումը: Մնացյալ հերոսների մասին, առայժմ, տեղեկություններ չեն հրապարակվել:

Թե ովքեր են մարմնավորելու այս հերոսներին, նույնպես հայտնի չէ: Ավելի վաղ մամուլում շրջանառվում էր տեղեկութուն այն մասին, որ գլխավոր դերերից մեկը մարմանվորելու է դերասան Քոլին Ֆարելը: Այս լուրը, սակայն, չի հաստատվել Legendary-ի կողմից:

Legendary-ն 2006-ին գնեց Warcraft-ն էկրանավորելու իրավունքը:  Հիշենք, որ Blizzard ընկերության կողմից նախագծված Warcraft խաղը թողարկվում է 1994-ից: 2004-ին ընկերությունը թողարկեց World of Warcraft-ը, որն այս պահին բազմասերիանոց խաղի վերջին մասն է: Այն պարբերաբար համալրվում է նոր բովանդակությամբ:

Աղբյուրը՝ Variety.com