Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱՄՆ ժամանակով ուղիղ կեսգիշերին կմեկնարկի «Սև ուրբաթը»՝ հսկա զեղչերի օրը, որն, ըստ ավանդույթի անցկացվում է Երախտագիտության օրվա հաջորդ օրը:
Այս տարի Թիմ Կուկի ընկերությունն առաջարկելու է գնորդներին ոչ թե ավանդական զեղչեր, այլ զեղչի քարտեր: Apple արտադրանքի Յուրանաչյուր գնորդ կստանա Apple Store Gift Card՝ 50, 75 կամ 150 դոլարի:
Դե իսկ օնլայն գնումների դեպքում, ճանաչված խանութներ Best Buy-ը, MacMall-ը և Amazon-ն առաջարկում են «խնձորային» ապրանքի համար հետևյալ զեղչերը:
MacBook Air նոութբուքների համար կգործի 150 դոլար զեղչ Best Buy-ում և 102 դոլար՝ MacMall-ով: 15 դյույմ MacBook Pro-ն կզեղչվի 150 դոլարով: Իսկ iMac 21.5 դյույմանոց մոնոբլոկը հնարավոր կլինի գնել 1099 դոլարով՝ 1299-ի փոխարեն:
iPad պլանշետների արժեքը նույնպես կնվազի 41-70 դոլարով՝ կախված մոդելից: iPod touch-ը կզեղչվի 21-41 դոլարով, իսկ iPod nano-ն՝ 11 դոլարով:
Բացի այս ամենից, Apple-ն իջեցված գներով առաջարկում է ձեռք բերել EarPods ականջակալները, Smart Covers պատյանները, Magic Mouse մկները և այլ աքսեսուարները:
Հետաքրքիրն այն է, որ միայն Pad mini 2 պլանշետի համար չի գործում որևէ զեղչ: Այս սարքն այնքան ճանաչված է, որ ընկերությունը չի կասկածում վաճառքի բարձր ծավալներում Սուրբ Ծնդդյան տոներին:
Աղբյուրը՝ yablochno.com