5 այլընտրանք iOS 7-ի քարտեզներին

Apple-ի քարտեզները նոր են հայտնվել շուկայում և կարճ ժամանակահատվածում գրավել են ընկերության լսարանի մեծամասնությունը: Այսօր մենք կծանոթացնենք Ձեզ, թե որոնք են iOS 7 քարտեզների հիմնական մրցակիցները:

Google Maps

Աշխարհում ամենահայտնի քարտեզներն ինտերնետ հսկայի Google Maps ծառայության քարտեզներն են: Google-ը մեծ ռեսուրսներ է ներդրել այս նախագծի կայացման համար և այն անկասկած ստացվել է: Ամերիկյան ընկերության քարտեզները առանձնանում են ավտոմոբիլային և այլ ճանապարհների ուրվագծմամբ, բարձր դետալիզացիայով և Street View ֆունկցիայով: Ցավոք, Հայաստանի համար քարտեզները դեռևս լիարժեք չեն:

Яндекс.Карты

Ռուսական ինտերնետ-հսկայի քարտեզները հարմար են հատկապես Ռուսաստանում գտնվող օգտագործողների համար: Այլ երկրների համար, ներառյալ Հայաստանը, Google Maps-ն ավելի լավ ընտրություն է:

2Гис

Քարտեզագրման ծառայությունը առայժմ հասանելի է Ռուսաստանի մի քանի քաղաքների համար: Հավելվածի մեջ առկա է ընկերությունների և կազմակերպությունների մանրամասն տվյալների բազա:

Navitel

Շուկայում զգալի տոկոս ունեցող այս ծառայության մասին կարծիքները շատ հակասական են: Շատ օգտագործողներ գոհ են հավելվածի աշխատանքից, շատերն էլ՝ խորհուրդ չեն տալիս նույնիսկ փորձել այն: Ի տարբերություն վերընշված ծառայությունների՝ այս հավելվածը վճարովի է:

CityGuide

Այս հավելվածը կարող է մրցակցել միայն Navitel-ի հետ: Համեմատած մնացյալ ներկայացվածների, այս ուղեցույց-հավելվածում քարտեզները բավական աղքատ են:

City Maps 2Go

Հավելվածը նման է 2Гис-ին, բայց ի տարբերություն վերջինիս՝ հասանելի է աշխարհի բազմաթիվ քաղաքներում: Չնայած դրան, այն զիջում է իր մրցակցին տվյալների բազայի մեծությամբ: