Fujitsu ընկերության լաբորատորիայի գիտնականները հայտարարել են Todai Robot Project նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակներում նրանք ստեղծելու են այնպիսի ռոբոտ, որը կկարողանա հանձնել Տոկիոյի համալսարանի ընդունելության բարդ քննությունները: Գիտնականները հուսով են, որ կկարողանան ավարտին հասցնել նախագիծն 8 տարում:
Նման ռոբոտ ստեղծելու համար կօգտագործվեն արհեստական ինտելեկտի տարբեր մշակումներ: Նախագծի վրա աշխատանքներ սկսել են տարվել դեռևս երկու տարի առաջ: Ստեղծված արհեստական ինտելեկտը ներկա պահին կարողանում է լուծել վեց մաթեմատիկական խնդիրներից երկուսը:
Գիտնականները հուսով են, որ ռոբոտը բարձր արդյունքներով կհանձնի 2016թ. ընդունելության քննությունները: Այժմ նրանք աշխատում են նրա վրա, որ ռոբոտը կարողանա հասկանալ մարդկային լեզուն, վերլուծել և հաշվել:
Նշենք, որ վերոնշյալ խնդիրները որոշ չափով կատարում է արդեն IBM Watson ռոբոտը:
Աղբյուրը՝ io9.com