AEON Attire ընկերությունն առաջարկում է «խելացի» ձեռնոցների տեսականի, որոնք ոչ միայն հնարավոր են դարձնում ձեռնոց-սմարթֆոն շփումն, այլև նորաոճ են:
AEON-ի կաշվե ձեռնոցները ջրակայուն են, պարունակում են նանոտեխնոլոգիա, որը ստեղծում է մարդու մաշկի իմիտացիա, ինչը թույլ է տալիս հեշտությամբ ձեռնոցները հագին օգտագործել սենսորային սարքը՝ միաժամանակ մնալով տաք և չոր:
AEON-ի ձեռնոցների այս նախագիծը սկիզբ է առել Kickstarter կայքում: Այժմ գործարկվել է առանձին պաշտոնական կայք, որտեղից կարելի է կատարել ձեռնոցների նախնական պատվերներ: Նախագծում ներդրվել է ավելի քան 25 000 ԱՄՆ դոլար:
«Խելացի» ձեռնոցների արժեքն է 65դոլար:
Աղբյուրը՝ mashable.com