SoundPad՝ խելացի երաժշտական պատյան ձեր iPad-ի համար

SoundPad 02
Atoll ընկերությունը ներկայացրել է նոր SoundPad կոչվող պատյանը: Այն ոչ միայն պաշտպանում է պլանշետը վնասվածքներից և փոշուց, այլև հնարավոր է դարձնում բարձրաձայն երաժշտություն լսել՝ ներկառուցված դինամիկների շնորհիվ:

Atoll-ի խելացի-պատյանում ներկառուցված է Bluetooth և ավտոնոմ ակուստիկ համակարգ, ինչը հնարավոր է դարձնում կապվել պլանշետի հետ և հնչեցնել պլանշետում միացված երաժշտությունը: SoundPad-ը պատրաստված է ամուր սիլիկոնից, որի մեջ տեղավորված է մինի-սաբվուֆերը:

SoundPad-ը համատեղելի է iPad-ի, iPad Air-ի և iPad Mini-ի հետ: Այն կարելի է գնել Atoll-ի պաշտոնական կայքից՝ 129 դոլար արժեքով: Իսկ ապագայի համար, ընկերությունը մտադիր է թողարկել Wave խելացի ժամացույց և Surfer պլանշետ:

SoundPad

Աղբյուրը՝ lookatme.ru