Samsung-ը թողարկել է գունավոր Galaxy Note 3 ֆաբլեթներ

Samsung ընկերությունը Ամանորյա տոների նախաշեմին թողարկել է Galaxy Note 3 ֆաբլեթի նոր գույներ: Այժմ պլանշետաֆոնը հասանելի է նաև Merlot Red, Rose Gold Black և Rose Gold White գույներով:

Samsung Galaxy Note 3 coloured 2

Նոր գունավորումներով Samsung Galaxy Note 3 պլանշետները հագեցած են նույն պարամետրերով, ինչ նախկինում՝ 5.7 դյույմ Super AMOLED Full HD էկրան, ութմիջուկ պրոցեսոր, 3Գբ օպերատիվ հիշողություն, 13Մպ հիմնական ֆոտոխցիկ, CRI LED լուսարձակ, 3200 մԱ/Ժ հզորությամբ մարտկոց:

Աղբյուրը՝ samsungmobilepress.com