Philips ընկերությունը գորգեր արտադրող Desso-ի հետ համատեղ պատրաստվում է ստեղծել լուսադիոդային գորգեր: Լուսադիոդները կարող են օգտագործվել նաև գորգերի վրա գրություններ, հատկապես սլաքներ պատկերելու համար:
Ենթադրվում է, որ գորգի մանվածքում կտեղադրվեն լուսադիոդային մանրաթելեր, որոնք չեն նկատվի, մինչև գորգը «չմիացվի» էլեկտրացանցին:
Նման գորգերը, ըստ հեղինակների, շատ հարմար կլինեն հյուրանոցների համար, որտեղ «Չանհանգստացնել» պիտակի փոխարեն հարկավոր կլինի միայն միացնել գորգի լույսը:
Աղբյուրը՝ gizmag.com