HP համակարգիչները հնարավոր կլինի կառավարել ժեստերով

hp-envy-17-leap-motionHewlett-Packard-ը պատրաստվում է իր 11 համակարգիչներում ներդնել Leap Motion ընկերության կողմից նախագծված ժեստերի կառավարման տեխնոլոգիան: Այս մասին հայտնում է Leap Motion-ը:

Leap Motion-ի նախագծած ժեստերի կառավարման տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ձեռքի շարժումներով կառավարել համակարգիչը, այն ճշգրիտ աշխատում է մինչև 100 մմ հեռավորություն:

Հիշենք, որ երկու ընկերություննները իրենց համագործակցությունը սկսեցին դեռևս 2013-ի սեպտեմբերին, երբ առաջին անգամ կիրառվեց Leap Motion-ի տեխնոլոգիան HP-ի Envy 17 լապտոպում: Այս անգամ տեխնոլոգիան կկիրառվի ոչ միայն լապտոպներում, այլև ստեղնաշարերում և HP-ի «բոլորը մեկում» համակարգիչներում

«Ժեստերի կառավարումը ապագայում կդառնա մեր կյանքի անբաժան մասնիկը»,- նշում են Leap Motion-ի ներկայացուցիչները:

Աղբյուրը՝ cnet.com