.сайт և .онлайн դոմենային գոտիներում գրանցումը կմեկնարկի հունվարին

domain-nameՇվեյցարական Core ասոցիացիան սկսում է «.сайт» և «.онлайн» դոմենային գոտիներում գրանցումը: Հիշեցնենք, որ Core-ը միակ արտասահմանյան ընկերությունն է, որը տրամադրում է ռուսատառ դոմեններ:

Ասոցիացիայի ներկայացուցիչ Տատյանա Իվանովայի խոսքով՝ Core-ը պատրաստվում է «.сайт» -ում և «.онлайн»-ում գրանցել նվազագույնը 50 հազար դոմենային անուններ:

Սպասվում է, որ գրանցման առաջին փուլը կմեկնարկի 2014-ի հունվարի 16-ին և կտևի 60 օր: Իսկ բաց գրանցումը կանցկացվի 2014-ի մարտի 26-ից ապրիլի 2-ը:

Հայտնի է, որ «.сайт» և «.онлайн» դոմենները կապահովեն 4 լեզու՝ ռուսերեն, ուկրաիներեն, բուլղարերեն և բելառուսերեն:

Նշենք, որ դոմենային գոտիների աշխատանքը կարգավորող ICANN կազմակերպությունը ստացել է մոտ 1900 դիմում՝ նոր դոմենային գոտիներ ստեղծելու թույլտվություն ստանալու համար: Ռունետում արդեն իսկ թույլատրված դոմեններից են՝ «.рус», «.москва», «.moscow», «.сайт», «.ком», «.онлайн», «.дети», «.yandex» և այլն:

Աղբյուրը՝ Digit.ru