Գույների ընտրության ստանդարտիզացված համակարգի նախագծող Pantone ընկերությունը ընտրել է 2014 տարվա ամենաակտուալ գույնը, հաղորդում է Design Week-ը: Ընկերության աշխատակիցների կարծիքով, գալիք տարի ամենապահանջված գույնն է լինելու «Պայծառ օրխիդեան» (Radiant Orchid):
«Այս գույնը հուզմունք է առաջացնում և կրում է իր մեջ երևակայության կայծ: Այն մղում է նորարարությունների, արվեստի և յուրօրինակության. իսկ այս երեքը ավելի շատ են գնահատվում ժամանակակից կյանքում»,- նշել է Pantone-ի գործադիր տնօրեն Լիտրիս Էյզմանը:
«Պայծառ օրխիդեան» կլինի նորաձև գույն ոչ միայն հագուստի նորաձևության ոլորտում, այլև ինտերիերի դիզայնում: Նշենք, որ 2013-ին տարվա գույնն էր «Զմրուխտը»:
Աղբյուրը՝ designweek.co.uk