Skydance Productions և Annapurna Pictures կինոարտադրող ընկերություններն աշխատում են ոչ միայն «Տերմինատոր»-ի 5-րդ մասի ստեղծման շուրջ, այլև հեռուստասերիալի, որի սյուժեն սերտորեն կապված է լինելու 5-րդ մասի հետ:
Սերիալի սցենարիստներն ու պրոդյուսերներն են լինելու Զաք Ստենցը և Էշլի Միլլերը: Այս երկու մասնագետներն աշխատել են «Տոռ» և «X-Men: First Class» ֆիլմերի շուրջ: Բացի դրանից, նրանք եղել են ճանաչված Fringe սերիալի սցենարիստները:
Դե իսկ «Տերմինատոր 5»-ի ռեժիսորն է Ալան Տեյլորը: Այս պահին ընթանում է կինոժապավենի 5-րդ մասի դերասանական կազմի ընտրությունը: Ֆիլմը մեծ կինոէկրաններ դուրս կգա 2015թ. հուլիսի 1-ին:
Աղբյուրը՝ thehollywoodreporter.com