Սոցիալական ցանցերում օգտագործողների կողմից բազմիցս հնչել է այն կարծիքը, որ պետք է ավելացնել «Dislike» կոճակ, որով հնարավոր կլինի արտահայտել դժգոհություն կամ բացասական կարծիք:
Այս կոճակի՝ Facebook-ում և այլ սոցցանցերում ներդրվելու մասին բազում քննարկումներ են եղել: Հատկապես Facebook-ում այս հարցը սուր է դրված: Սոցցանցի ինժեներներից մեկը տեղեկացրել է, որ վերջերս անցկացված հաքաթոնի ժամանակ հորինվել է ալտերնատիվ կոճակ՝ Sympathize (ցավակցում եմ):
Այս նոր կոճակն աշխատելու է «Տրամադրություն» պարամետրի հետ: Եթե Facebook օգտագործողը ընտրում է իր «տրամադրությունը» տխուր կամ դեպրեսիվ, ապա Like կոճակի կողքին հայտնվում է նաև «Ցավակցում եմ» կոճակը:
Աղբյուրը՝ huffingtonpost.com