Սթիվ Ջոբսը նպատակ ուներ ստեղծել արհեստական ինտելեկտ

steve jobsApple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսն իր առջև նպատակ էր դրել ստեղծել արհեստական իտելեկտ: Փորձագետներն այս կարծիքին են եկել Ջոբսի հարցազրույցը դիտելուց հետո, որն արվել էր РИА Новости-ի «Գիտական երկուշաբթի» ծրագրի շրջանակներում:

Հարցազրույցը ձայնագրվել էր 1995թ., երբ Ջոբսն արդեն հիմնադրել էր Apple ընկերությունը:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Նյու Յորքի ակադեմիայի ակադեմիկոս Վալերի Կրուտսկիխը կարծում է, որ Ջոբսի նպատակը արհեստական ուղեղի ստեղծումն էր: Apple-ի արտադրանքները, այդ թվում՝ iPhone-ը, հավաքում են ահռելի քանակությամբ ինֆորմացիա՝ նամակներ, զանգեր, տարատեսակ տեղեկություններ: Իսկ նոր սերնդի iPhone-ը կարողանում է ֆիքսել նաև օգտագործողի մատնահետքը: Այս տվյալների հավաքագրումը, մասնագետի կարծիքով, պետք է վերլուծական ալգորիթմներ ստեղծելու համար:

«Այլապես անիմաստ կդառնար այդքան տվյալների հավաքագրումը, եթե չկա դրանք համակարգելու միջոց»,-նշում է Կրուտսկիխը: Նշենք, որ արհեստական ինտելեկտի առաջին օրինակը Apple-ում Siri-ն է, որի ստեղծման վրա մեծ աշխատանք է տարվել:

Աղբյուրը՝ rian.ru