Samsung Galaxy Note 3-ը նոր ռեկորդ է սահմանել

Samsung Galaxy Note 3_5Samsung ընկերությունը հայտարարել է, որ Galaxy Note 3 պլանշետի վաճառքները գերազանցել են 10 միլիոն օրինակը: Հիշեցնենք, որ սարքը թողարկվել և վաճառքի է դուրս եկել ս.թ. սեպտեմբերին:

Համեմատության համար նշենք, որ Galaxy Note II-ը հասել է այս ցուցանիշին վաճառքի մեկնարկից 4 ամիս անց, իսկ Note-ի առաջին տարբերակը՝ 9 ամսից:

Այսօրվա դրությաբմ Note 3-ը վաճառվում է 58 երկրներում, ընդ որում՝ Samsung-ի ներկայացուցիչների խոսքով՝ սարքը ամենից լավ վաճառվում է Չինաստանում և Եվրոպայում:

Թեև սա լավ ցուցանիշ է, բայց Samsung Galaxy S4-ն ավելի արագ վաճառք է ապահովում: Այս երկու մոդելների մրցակցության պատկերը կամբողջանա դեկտեմբերին, երբ մեկնարկի տոնական վաճառքը:

Աղբյուրը՝ phonedog.com