Կթողարկվեն Galaxy S4-ի և այլ Galaxy սմարթֆոնների La Fleur տարբերակներ

Samsung-Galaxy-La-Fleur-Edition

2014-ին Samsung ընկերությունը կներկայացնի La Fleur Edition շարքին պատկանող Galaxy սմարթֆոնների ընտանիք: Այս շարքի սարքերը նախատեսված են իգական սեռի օգտագործողների համար, այդ իսկ պատճառով առանձնանում են սովորական մոդելներից յուրօրինակ դիզայնով:

Համաձայն ինտերնետում հայտնված լուրերի, Samsung-ը մտադիր է թողարկել Galaxy S4, Galaxy Core, Galaxy Fame Lite և Galaxy Trend սմարթֆոնների La Fleur Edition տարբերակները:

Galaxy S4 La Fleur edition-ը կունենա կարմիր կաղապար և շուկա դուրս կգա 2014-ի փետրվար ամսին: Galaxy Core La Fleur-ը հասանելի կլինի սպիտակ կաղապարով, Galaxy Fame Lite La Fleur-ը՝ կրկին սպիտակ կաղապարով, իսկ Galaxy Trend La Fleur-ը՝ կարմիր: Բոլոր այս մոդելները վաճառքում կհայտնվեն ավելի շուտ՝ 2014-ի հունվարին: Տեխնիկական պարամետրերով նշված մոդելները չեն տարբերվի սովորական տարբերակներից:

Աղբյուրը՝ sammobile.com