Valkyrie ռոբոտը ստեղծված է մարդկանց կյանքը փրկելու համար (վիդեո)

Valkyre

NASA-ն ստեղծել է Valkyrie անունով հումանոիդ ռոբոտ, որը նախատեսված է աղետի գոտիներում աշխատելու և մարդկանց կյանքը փրկելու համար: Ռոբոտի թևերը անջատվող-միացող են, իսկ ռոբոտի ամբողջ մարմնի վրա տեղադրված են սենսորներ ու տեսախցիկներ:

Valkyrie-ն ստեղծվել է հատուկ DARPA մրցույթին մասնակցելու համար: Ռոբոտն ունի շատ ամուր ոտքեր և աշխատում է 2kWh մարտկոցի շնորհիվ, որը տեղադրված է ռոբոտի մեջքի վրա: Հումանոիդը ստեղծվել է NASA-ի նախորդ ռոբոտի՝ Robonaut-ի հիման վրա, որը կարողանում է աշխատել անկշռելիության միջավայրում:

The Verge-ը գրում է, որ Valkyrie-ն շատ նման է մարդու, այն նայում է, շարժվում ու նույնիսկ հագնվում մարդու նման: NASA-ի մասնագետների խոսքով՝ ռոբոտը հագնում է կտորից հագուստ, որպեսզի մարդկանց տհաճ չլինի հպվել սառը երկաթին:

Ռոբոտին գործողության մեջ տեսնելու համար դիտեք հետևյալ տեսանյութը.

Աղբյուրը՝ Gizmodo.com