Մինչև վերջերս համակարգչի անվտանգությունն արտաքին գործոններից ապահովելու համար բավական էր անջատել այն ցանցից: Սակայն այժմ դա էլ չի օգնի, քանի որ կան վիրուսների փոխանցման նոր տարբերակներ: Ֆրաունգոֆերի ինստիտուտի մասնագետները ստեղծել են վիրուսի նախատիպ, որը կարողանում է փոխանցվել միկրոֆոնի կամ համակարգչի բարձրախոսի միջոցով:
Մասնագետները փորձարկում են արել՝ օգտագործելով 5 համակարգիչ, որոնք միացված են եղել իրար ակուստիկ ցանցով՝ ներդրված միկրոֆոնների և բարձրախոսների օգնությամբ:
Արդյունքում հաջողվել է փոխանցել տվյալներ 20 մետր հեռավորության վրա՝ 20 կՀց հաճախությամբ և 20 բիտ/վ արագությամբ: Ցանցի ստեղծման համար օգտագործվել է GUWMANET արձանագրությունը: Պարզ է, որ նման արագությամբ հնարավոր չէր մեծ ֆայլեր փոխանցել, բայց մասնագետները կարողացել են գողանալ ցանցից մի քանի գաղտնաբառեր: Նրանք կարծում են, որ նման ակուստիկ ճանապարհով փոխանցվող վիրուսները մոտ ապագայում չեն անհանգստացնի օգտագործողներին, սակայն, հաշվի առնելով տեխնոլոգիաների արագ զարգացումը, նման հեռանկարը հեռու չէ:
Աղբյուրը՝ gizmag.com