Instagram-ը համալրվել է հաղորդագրությունների ֆունկցիայով

Երեկ կայացած մամլո միջոցառման ժամանակ Instagram ֆոտոծառայության հիմնադիր Կեվին Սիստրոն ներկայացրել է հավելվածի նոր 5.0 տարբերակը, որը համալրվել է նոր ֆունկցիայով՝ Direct-ով: Այսուհետ Instagram օգտագործողները կկարողանան միմյանց ուղարկել ֆոտո և վիդեոհաղորդագրություններ:

instagram direct

Հավելվածի նոր տարբերակում հայտնվել է նոր կոճակ՝ փոստարկղի պատկերով: Այն սեղմելիս, ծրագիրը Ձեզ միանգամից առաջարկում է ուղարկել լուսանկար կամ վիդեո: Դե իսկ նորությունների ժապավենն այժմ հնարավոր է թարմացնել ընդամենը մատի մեկ սահումով՝ էկրանի վերևից ներքև ձգելով:

Հաղորդագրություններ հնարավոր է ուղարկել ոչ միայն մեկ օգտագործողի, այլև միայնգամից մի ամբողջ խումբ օգտագործողների՝ մինչև 15 մարդ: Հաղորդագրությունը պարտադիր պետք է պարունակի մեդիաֆայլ՝ ֆոտո կամ վիդեո: Սովորական տեքստային հաղորդագրություններ հնարավոր չէ ուղարկել:

Բացի դրանից, շուտով հնարավոր է Instagram-ում ինտեգրվի Facebook Messages ծրագիրը, ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2013թ. ապրիլին Facebook-ը գնեց Instagram-ը 1մլրդ. դոլարով:

Աղբյուրը՝ cnet.com