Twitter միկրոբլոգը հրապարակել է 2013թ. հարթակում ամենից շատ քննարկված թեմաները: 2013թ. արդյունքները (#YearOnTwitter ) բաղկացած են 5 հեշթեգերից՝ #2013, #news, #entertaintment, #sports և #showcase:
#2013 հեշթեգում հավաքված են այս տարվա յուրաքանչյուր ամսվա ամենապոպուլյար և քննարկվող թեմաները: Օրինակ՝ Լոնդանում ինքնաթիռի կործանումը, Բոստոնյան վազքի մարաթոնի պայթյունը, Նելսոն Մանդելայի մահը, Եվրատեսլի, նոր Հռոմի Պապի ընտրությունը, Օսկարի 85-րդ կինոփառատոնը և այլն:
#news, #entertaintment և #sports կատեգորիաներում հավաքված են լրատվության, ժամանցի և սպորտի ոլորտների ամենակարևոր թվիթ-գրառումները:
Twitter-յան տարվա ամփոփումների էջում կարելի է նաև գտնել 2012թ., 2011թ. և 2010թ. արդյունքները:
Աղբյուրը` twitter.com