YouTube-ը ուղիղ հեռարձակումը հասանելի է կդարձնի բոլոր օգտագործողների համար

YouTube տեսահոսթինգը այսուհետ յուրաքանչյուր հաստատված օգտագործողի հնարավորություն կտա կատարել ուղիղ հեռարձակում: Օգտագործողները հնարավորություն կունենան անմիջապես Google+ սոցցանցի տեսաչաթի Hangout ծառայությամբ ուղիղ հեռարձակման դուրս գալ YouTube Live events մենեջեր-ի միջոցով:

«Սա հնարավորություն է Ձեզ տալիս ուղիղ կապ հաստատել Ձեր երկրպագուների հետ և անձամբ հրավիրել նրանց Ձեր շոուին», – նշել է YouTube-ի ինժեներ Թիմ Ջեյմսը:

Օգտագործողները կարող են ստուգել իրենց կարգավիճակը՝ այցելելով YouTube հաշիվ, ապա Video Manager menu և եթե այնտեղ տեսանելի է Live Events կոճակը, ապա արդեն կարող են օգտագործել տեսահոսթինհգի այս նոր հնարավորությունը:

Այս նոր փոփոխության շնորհիվ, YouTube-ը կարող է մրցակցել այնպիսի ճանաչված ուղիղ հեռարձակման հարթակների հետ, ինչպիսիք են Ustream-ը, Brightcove-ը կամ Livestream-ը:

Աղբյուրը՝ cnet.com