Willie Bus՝ Ֆուտուրիստական ավտոբուս-կոնցեպտ թափանցիկ LCD էկրաններից (վիդեո)

Տարբեր տեսակի էլեկտրական սարքերով լի ավտոբուս տեսնելն այսօր զարմանալի չէ: Սակայն դիզայներ Թեդ Օրլովսկին իր նոր ֆուտուրիստական ավտոբուսի նախագծով այնքան «հեռու է գնացել», որ իր կոնցեպտը կոգեշնչի շատերին:

willie-lcd-bus1

Willie Bus կոնցեպտն առաջարկում է համալրել ավտոբուսը LCD թափանցիկ պանելներով ամբողջ երկայնքով:  Դրանք լինելու են այնքան թափանցիկ, որ ուղևորներն ընկալեն որպես սովորական պատուհան: Սակայն դրսի կողմից ավտոբուսի ներսը տեսանելի չէ:

willie-lcd-bus2

Դատելով կոնցեպտի տեսանհոլովակից, կարելի է ենթադրել, որ եթե երբևէ նման ավտոբուսի կոնցեպտը դառնա իրականություն, ապա կլինի գովազդի համար շատ արդյունավետ հարթակ:

willie-lcd-bus3

Բացի գովազդից, այդ LCD թափանցիկ էկրանների վրա կարող է ցուցադրվել ավտոբուսի ողջ ուղեգիծը մեծ քարտեզի տեսքով կամ այլ օգտակար տեղեկություններ՝ եղանակ, լուրեր կամ տուրիստական ինֆորմացիա: