Ապագայի Apple սարքերը՝ iPhone Air և iPhone 6с (վիդեո)

Գրեթե ամեն շաբաթ տարբեր դիզայներներ ցուցադրում են Apple-ի ապագա արտադրանքների իրենց պատկերացումները: Որոշները շեշտը դնում են սարքերի արտաքին տեսքի վրա, որոշները դրանցում կիրառվող տեխնոլոգիաների, իսկ ոմանք էլ համատեղում են այդ երկուսը:

iphone air_2

Այսօր Apple-ի գլխավոր դիզայներներ Ջոն Այվին «ձեռնոց է նետում» իտալական դիզայներական ընկերություն SET Solutions-ը: Ըստ նրանց, եթե այսօր կա երկու iPhone-ի մոդել, ապա կոնցեպտներն էլ պետք է երկուսը լինեն, եթե iPad 5-ն ավելի թեթև է և ստացել է Air անվանումը, ապա iPhone 6-ին էլ է նույնը սպասվում, եթե կորեակցիները ճկում են էկրանները, ապա Apple-ն էլ այդ քայլին կգնա և վերջապես,  եթե սա դիզայներների ստեղծածն է, ապա իրականությունը երկրորդական է:

Ըստ դիզայներների հաջորդ սմարթֆոնը կոչվելու է iPhone Air և այն ամբողջապես պետք է արդարացնի իր անվանումը: Սարքի հաստությունը կազմելու է 1.5մմ վերևի մասում, իսկ ներքևում 2 անգամ ավելի հաստ է լինելու՝ 3մմ և կշռելու է 70 գրամ: Ապագայի iPhone Air-ը շարունակելու է աշխատել Touch ID սկանավորման համակարգով, տեսախցիկը հագեցած է լինելու կրկնակի լուսարձակիչով, իսկ էկրանը չի ունենալու շրջանակ:

Իսկ սմարթֆոնի երկրորդ մոդելի՝ iPhone 6с-ի «c»-ն ոչ թե նշանակելու է  сolor (գունավոր), այլ կոր՝ сurve:

iphone6c_1

Իտալացի դիզայներների ներկայացրած երկու կոնցեպտները ճշգրիտ կերպով ներկայացնում են սմարթֆոնների ժամանակակից ուղղությունները: