Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել է «Donate now» կոճակ: Ինչպես հաղորդում է The Los Angeles Times -ը, կոճակը կտեղադրվի բարեգործական կազմակերպությունների էջերում և գրառումներում:
Ներկայումս «Donate now» կոճակ ստացել են Կարմիր խաչի, Ամերիկյան ուռուցքաբանական ընկերության և Water.org-ի էջերը: Այն բարեգործական ընկերությունները, որոնք ցանկանում են ստանալ այս կոճակը, կարող են լրացնել Facebook-ի հարցաթերթիկը:
Կոճակի օգնությամբ սոցցանցի օգտագործողները կարող են նվիրաբերել $10, $25, $100 կամ $250 դոլար:
Աղբյուրը՝ Mashable.com